Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Պար` առանց սահմանների»

«Պար` առանց սահմանների»
03.09.2016 | 10:49

Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում բեմադրված «Hiraeth» ներառական բեմադրությունը կմասնակցի Շոտլանդիայի Գլազգոու քաղաքում անցկացվող Tramway's Unlimited փառատոնին:

Սեպտեմբերի 15-ից 25-ը Գլազգոույում ներկայացվելու են հաշմանդամություն ունեցող արվեստագետների աշխատանքները` թատերական արվեստից մինչև վիզուալ արվեստ և ցուցահանդեսներ: «Hiraeth» ներառական բեմադրությունը փառատոնին կներկայացվի սեպտեմբերի 15-ին և 16-ին:


«Hiraeth» ներառական ներկայացման բեմադրող ռեժիսորն է ՄԹ Կանդուկո ներառական պարային խմբի արվեստագետ Ջեմայմա Հոադլին, ով աշխատել է տարբեր պարային ընկերությունների հետ: Ներկայացման գեղարվեստական խորհրդականն է «Փոքր թատրոնի» գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, Կանդուկո ներառական պարային խմբի գեղարվեստական ղեկավար Սթինա Նելսենը և կատարողական արվեստի խորհրդատու Սեթա Ուայթը, փորձավարը` Թենի Մաթյանը: Ներկայացման երաժշտությունը գրել է Վարդան Հարությունյանը:


«Hiraeth»-ը բեմադրվել է Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր» թատրոնում Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում 2015 թվականին: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը 2013 թվականին նախաձեռնել է «Պար` առանց սահմանների» ծրագիրը` նպատակ ունենալով Հայաստանում հիմնադրել առաջին ներառական պրոֆեսիոնալ թատերախումբը: Ծրագրի մեկնարկից մեկ տարի անց տեղի ունեցավ առաջին «Մի լքիր ինձ» ներկայացման պրեմիերան: Հանրահայտ Ne Me Quitte Pas երգի տարբեր մեկնաբանությունների ներքո ներկայացվել էին փոքրիկ պատմություններ`համեմված դերասանների անկեղծ հարցազրույցներով:
Ծրագրին աջակցում են Երևանում Բրիտանական դեսպանատունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը և ՄԹ-ում հայկական սփյուռքը: Ծրագրի գործընկերն է Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր» թատրոնը:

Դիտվել է՝ 2123

Մեկնաբանություններ